ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.06.2026 | 00:06
Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ, օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր մանուկներին։
Տե՛ր,
պահպանի՛ր մեր զավակներին
Քո Սուրբ Խաչի նշանով,
Քո հրեշտակների պաշտպանությամբ,
Քո սիրո անսպառ շնորհով։
Տե՛ր,
օրհնի՛ր մեր ընտանիքի անդամներին,
Թող չարի ոտքը չմտնի մեր շեմից ներս, և մեր տան դռներն ամեն օր բացվեն միայն բարիքի առաջ։
Փառք Քեզ Տեր, Փառք Քեզ, անդադար Փա՛ռք Քեզ։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ